Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն: Այս մասին հայտարարել է ՀՀ Ազգային Ժողովի արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Նա նշել է, որ թուրք իշխանությունները պետք է ապացուցեն, որ պետությունը կանգնած չէ այդ հանցագործության ետևում: «Պաշտոնական Անկարան պետք է կարողանա ռուս-թուրքական հարաբերությունների օրակարգը հնարավորինս հեռու պահել տարբեր խոչընդոտներից: Կարծում եմ, Թուրքիան պետք է կարողանա լիարժեք ապացույց ներկայացնել և հիմնավորել, որ դրանում չկա որոշակի դիտավորություն և ուղղվածություն Թուրքիայի իշխանությունների կողմից՝ ՌԴ շահերը խոցելու դեմ»,-ասել է Զաքարյանն ասուլիսում: Ինչխես ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր՝ նախօրեին Անկարայում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ սպանվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը: Հարձակվողը ոչնչացվել է ոստիկանների կողմից: