21.04.2025
Քննարկվում են կոնկրետ քայլեր, որոնք կբերեն առաջընթացի ԼՂ հակամարտության կարգավորման հիմնախնդրում. Լավրով
12.07.2016
Քննարկվում են կոնկրետ քայլեր, որոնք կբերեն առաջընթացի ԼՂ հակամարտության կարգավորման հիմնախնդրում. Լավրով

Ռուսաստանն ու Ադրբեջանը երկկողմ շփումների շրջանակում քննարկում են կոնկրետ քայլեր, որոնք կարող են և պետք է բերեն առաջընթացի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնախնդրում: Այս մասին Բաքվում, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Երեկ մանրակրկիտ ու անկեղծ երկխոսություն է եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Քննարկել ենք երկկողմ հարաբերությունները և նախանշել հետագա քայլերը, որոնք կարող են և պետք է բերեն առաջընթացի ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրում»,- ասել է Լավրովը: Իր հերթին Մամեդյարովը նշել է «երկխոսության բարձր մակարդակը, որը գնալով ավելի է ակտիվանում»: Նախարարի խոսքով, կողմերը երկխոսում են շատ հարցերի շուրջ՝ հումանիտար, տնտեսական, Լեռնային Ղարաբաղի կարգավորման և այլն: «Հույս կա, որ բանակցային գործընթացի ակտիվացումը կկարողանա քանդել այս ձգձգված հակամարտության կծիկը»,- շեշտել է Ադրբեջանի ԱԳ նախարարը: