Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այսօր առավոտյան այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ, իր հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանությանը զոհ դարձած 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին: Նրան ուղեկցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Հռոմի Պապի անունից հուշակոթողին ծաղկեպսակ է դրվել, որից հետո Սրբազան քահայանապետը աղոթք ասաց։ Այնուհետ Ֆրանցիսկոս Պապը ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ, որից հետո տեղի ունեցավ հատուկ՝ Բարեխոսական կարգի աղոթքի արարողությունը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի: Հռոմի Պապը այցելեց նաև Հիշողությունների պուրակ և օրհնեց իր անունով տնկած եղևնին: Հաջորդ պահին նա արդեն գրառում կատարեց Ցեղասպանության իստիտուտի պատվո այցելուների գրքում: Բացի այդ, Ծիծեռնակաբերում Ֆրանցիսկոս Պապը հանդիպեց ցեղասպանությունը վերապարածների մի խումբ ժառանգների, որոնց նախնիները Ցեղասպանությունից մազապուրծ լինելով այն ժամանակ օթևան են գտել պապական ամառանոցում: Ծիծեռնակաբերդ այցելությունից հետո Հռոմի Պապը, կաթողիկոսի ուղեկցությամբ, ուղևորվեց Գյումրի, որտեղ Վարդանանց հրապարակում Գարեգին Բ աղոթակցությամբ պատարագ կմատուցի լատինական ծեսով: