Սր Աթոռի մամուլի քարտուղար Ֆեդերիկո Լոմբարդին հայտնել է լրագրողներին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան եռօրյա այցի մասին, հայտնում է Վատիկանի ռադիոկայանը: Ըստ Սբ Աթոռի մամուլի քարտուղարի, Պապի այցը խաղաղության ուղերձ է հայ ժողովրդին, որն այդքան տառապանք է տեսել իր պատմության ընթացքում, աջակից լինելու ցանկություն: Հայաստան Հռոմի պապի այցի առանցքային գաղափարը Լոմբարդին համարել է էկումենիզմը, ինչպես 2015-ի ապրիլին, երբ Վատիկան էր այցելել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Սբ Պետրոսի տաճարում մատուցվեց պատարգ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի: Այցի շրջանակում Պապը կհանդիպի Ցեղասպանությունը վերապրածների հետ, կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այցի վերջին օրը Հռոմի պապը կլինի Խոր Վիրապում, որը գտնվում է Թուրքիայի սահմանից ոչ հեռու, և աղավնիներ բաց կթողնի Արարատի ուղղությամբ: