24.11.2024
ՀՀԿ. Իշխանությունը կընդունի սահմանադրական հանրաքվեի ցանկացած արդյունք
01.12.2015
ՀՀԿ. Իշխանությունը կընդունի սահմանադրական հանրաքվեի ցանկացած արդյունք

Մինչև սահմանադրական հանրաքվեն մնում է մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ, և դրան ակտիվորեն պատրաստվում են ինչպես իշխանությունները, այնպես էլ ընդդիմությունը: Իշխող Հանրապետական կուսակցությունը հանրությանն ակտիվորեն համոզում է, որ իշխանություններն ամեն ինչ կանեն հանրաքվեն թափանցիկ անցկացնելու համար: ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուադր Շարմազանովի խոսքով, երկրի իշխանությունների համար, որոնք նախաձեռնել են այդ գործընթացը, հիմնական օրենքում փոփոխություններ մտեցնելը կյանքի ու մահվան հարց չէ, և եթե ժողովուրդը դեմ քվեարկի, ապա իշխանությունները կընդունեն այդ արդյուքները: Սակայն Շարմազանովի և նրա կուսակիցների հայտարարություններին ընդդիմությունը բավականին թերահավատորեն է վերաբերում: Ընդդիմադիրները, որոնք կազմել են սահմանադրական փոփոխություններին դեմ հանդես եկող "Ոչ"-ի ճակատը, պնդում են, որ Սերժ Սարգսյանը և նրա կողմնակիցներն արդեն պատրաստվում են զանգվածային ընտրակեղծիքների: «Ոչ» շարժման ներկայացուցիչների խոսքով, ընտրակեղծիքների մասին են խոսում ցուցակիչների ուռճացումը, ընտրակաշառնքները, «Ոչ» շարժման համար խոչընդոտներ հարուցելը և այլն: Ինչպես նշվում է այսօր տարածված հայտարարության մեջ, ընդդիմության միասնական շտաբը տարբեր տեղերից ահազանգեր է ստանում, որ ոստիկանները տարբեր պատճառաբանությամբ արգելում են մարզերի բնակիչներին ժամանել Երևան՝ հանրահավաքին մասնակցելու համար: «Ընդդիմության միասնական շտաբը ճշտում է ստացված տեղեկությունները, և եթե դրանք հաստատվեն, ապա կոնկրետ գործողությունների կոչ կանի»,-նշվում է հայտարարության մեջ: Այդ լուրերը հաստատում են նաև Աբովյան քաղաքի բնակիչների զանգերը, որոնք ստացվում են տարբեր ԶԼՄ-ների խմբագրություններում, որ դեպի Երևան մեկնող ավտոբուսները չեն աշխատում: Ընդդիմության հանրահավաքը նախատեսվում է այսօր՝ Երևանի Ազատության հրապարակում: Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունները ենթադրում են կառավարման կիսանախագահական համակարգից անցում խորհրդարական մոդելին: