24.11.2024
Ինչո՞ւ ՀՀ քաղաքացիները չեն կարողանում օգտվել ՌԴ տարածքում գտնվող Duty Free-ներից
16.12.2015
Ինչո՞ւ ՀՀ քաղաքացիները չեն կարողանում օգտվել ՌԴ տարածքում գտնվող Duty Free-ներից

ՀՀ-ը բանակցություններ է վարում ՌԴ-ի հետ՝ռուսական տարածքում գտնվող Duty Free խանութներ Հայաստանի քաղաքացիների մուտքի թույլտվության համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը խորհրդարանում «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու խորհրդարանական լսումների ընթացքում: ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունից հետո ՀՀ քաղաքացիները փաստացի զրկվել են Ռոսւաստանի անմաքս առևտրային կետերում անտուրք առևտուր կատարելու հնարավորությունից, քանի որ ՌԴ-ի հետ հանդիսանում են միասնական մաքսային տարածքի մաս: Սակայն, ինչպես նշել է Մելքոնյանը, Երևանի համար այդպիսի մոտեցումն անընդունելի է: Նա հայտարարել է, որ ՀՀ-ը, իր հերթին, ՌԴ-ի և ԵԱՏՄ-ի այլ երկրների քաղաքացիներին թույլատրում է իր տարածքում գտնվող անմաքս առևտրային անտուրք գնումներ կատարել: «ՀՀ-ը Duty Free-ում դրույքների առումով կիրառում է ընդհանուր սկզբունքներ և միջինացված գներով անտուրք առևտուր է իրականացնում, իսկ ՌԴ-ը չունի այդպիսի տեխնիկական հնարավորություն: Մեր ռուսաստանցի գործընկերները որպես հարցի հնարավոր լուծման տարբերակ են առաջարկել առանձնացնել ԵԱՏՄ-ի քաղաքացիներին մեկնման վայրերը այլ ուղևորներից, ինչը սակայն դեռևս գտնվում է քննարկման փուլում»,-նշել է Մելքոնյանը: Դրան առարկել է պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ով անթույլատրելի է համարել Հայաստանի ուղևորների մեկուսացումն ընդհանուր հոսքից: Պատգամավորը նշել է, որ պետք է մշակել այլ, ավելի քաղաքակիրթ մեթոդներ և լուծել այդ խնդիրը: