ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմի որոշ անդամներ վերադառնում են Հայաստան. այստեղ լինելն այս պահին ավելի կարևոր է, քան ելույթ ունենալ միջազգային կառույցում:Խոսքը, մասնավորապես, «Ծառուկյան» խմբակցության անդամներ Միքայել Մելքումյանի և Նաիրա Զոհրաբյանի մասին է: Ավելի ուշ կվերադառնա նաև «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը, որն այս պահին հերթագրվել է ելույթի համար և միայն ելույթից հետո կվերադառնա: VERELQ-ի տեղեկություններով, Հայաստան է պատրաստվում վերադառնալ նաև ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ նա կվերադառնա արդեն գիշերը:Այսպիսով, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունից կմնան միայն Հանրապետական կուսակցության երեք անդամները: