28.11.2024
Հայաստան ուղղակի ներդրումների ներհոսքը դրական է. Նախարար
01.06.2017
Հայաստան ուղղակի ներդրումների ներհոսքը դրական է. Նախարար

Հայաստան ուղղակի ներդրումների ներհոսքը դրական է։ 2017 թվականի առաջին եռամսյակում 19.7 միլիարդի կարգի օտարերկրյա ուղղակի ներդրումներ են իրականացվել, դրան գումարած՝ բազմաթիվ ներդրումներ են իրականացվել տեղական ներդրողների կողմից, նաև վերաներդրումներ են իրականացվել: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: «Հայտարարված ծրագրերը բնականոն հունով ընթանում և իրականացվում են։ Ներհոսքի բացասական լինելը չի կարելի համարել որպես կապիտալի արտահոսք Հայաստանից, որովհետև դրա մեջ են մտած այն գումարները, որոնք Հայաստանի կազմակերպությունների կողմից որպես կանխավճար կամ որպես վճար փոխանցվել են օտարերկրյա արտադրողներին՝ միջոցներ ձեռք բերելու համար»,- պարզաբանեց նախարարը: Նախարարը հիշեցրեց, որ ավելի վաղ հայտարարել էին 460 միլիոն ներդումային ծրագրերի մասին և 3-4 ամսվա արդյունքներով 460 միլիոնից շուրջ 130-140 միլիոնն արդեն փաստացի իրականացված է: Նա հավաստիացրեց, թե այսօր չկա որևէ ներդրումային ծրագիր, որը կանգնած լինի կամ դեռ սկսված չլինի: Մենք մեր բոլոր այն նախընտրական խոստումները, որ տվել ենք տնտեսության զարգացման վերաբերյալ կիրականացնենք: Ավելին՝ կգերակատարենք դրանք, քանի որ ես մեծ հույսեր ունեմ այդ առումով»,- հայտարարեց նախարար Կարայանը՝ հավելելով, որ դրա մասին են վկայում Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած թվերը: