Նախագահ Արմեն Սարգսյանը Լեւոն Ալթունյանին վերանշանակել է առողջապահության նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Լևոն Նորայրի ԱԼԹՈՒՆՅԱՆԻՆ նշանակել առողջապահության նախարար», - ասված է հայտարարության մեջ: Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել եւ նաեւ այլ նախարարներ: Հրանուշ Հակոբյանը վերանշանակվել է Սփյուռքի նախարարի պաշտոնում։ Արտեմ Ասատրյանը վերանշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում։ Աշոտ Մանուկյանը վերանշակվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնում։