25.11.2024
Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները
prev Նախորդ նորություն

Ամուլսարի հարցում կոռուպցիոն գործա՞րք եղել. դատախազությունը նյութեր է ուղարկել ԱԱԾ

Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումները:


Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումները, մասնավորապես՝ Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի, ինչպես նաև քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումները, որով վերջիններս հայտնում են Ամուլսարի հարցում կոռուպցիոն գործարք տեղի ունենալու մասին, ՀՀ դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ԱԱԾ՝ դրանցում առկա հանգամանքներն ստուգելու նպատակով:


Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արեւիկ Խաչատրյանը: