ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նոր նշանակում է կատարել. Երեւանի ոստիկանապետի պաշտոնում նրա հրամանով նշանակվել է Արտակ Պողոսյանը։ Վերջինս մինչ այդ զբաղեցնում էր ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ գծող տեղակալի պաշտոնը: Այժմ այդ պաշտոնում նշանակվել է քրեականի պետ Գարիկ Ղուկասյանը: Նշենք, որ Սարգիս Մարտիրոսյանի պաշտոնանկությունից հետո Արտակ Պողոսյանը նշանակվել էր ժամանակավոր պաշտոնակատար։