28.11.2024
ՊԵԿ. Երրորդ երկրներից հարկվող ներմուծումների կրճատման ֆոնին աճել է ԵԱՏՄ-ից ներմուծումը
27.06.2017
ՊԵԿ. Երրորդ երկրներից հարկվող ներմուծումների կրճատման ֆոնին աճել է ԵԱՏՄ-ից ներմուծումը

2016 թվականին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների մեծությունը կազմել է 1 տրիլիոն 79.7 միլիարդ դրամ: 2016 թվականի պետական բյուջեով հաստատված ծրագիրը 96 տոկոսով ապահովվել է: Այս մասին Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը: Նա մատնանշեց, որ նախորդ տարի մակրոտնտեսական միջավայրը բարենպաստ չի եղել, բայց անհրաժեշտ վարչարարական ջանքերի շնորհիվ հաջողվել է տարին ավարտել 11.8 միլիարդ դրամ հարկային եկամուտների աճով: Անդրադառնալով Հայաստանի  ԵԱՏՄ-ին անդամակցությանը, նա նշել է, որ երրորդ երկրներից հարկվող ներմուծումների կրճատման ֆոնին աճել է ԵԱՏՄ-ից ներմուծումը: Մասնավորապես, 2016-ին ՀՀ-ն ԵԱՏՄ է փոխանցել 33.9 միլիարդ դրամ մաքսատուրք ու ստացել ավելի քան 19 միլիարդ դրամ մաքսատուրք: Թեև, նրա խոսքով, 2015 թվականի համեմատ ԵԱՏՄ-ից 3 միլիարդ դրամ պակաս մաքսատուրք է փոխանցվել ՀՀ պետական բյուջե: «Մակրոտնտեսական ոչ բարենպաստ միջավայրով, օրենսդրական փոփոխություններով պայմանավորված` 2016թ.-ի պետական բյուջեի հաստատված հարկային եկամուտը 1 տրիլիոն 129 միլիարդ դրամի փոխարեն պետք է կազմեր 1 տրիլիոն 26.3 դրամ, բայց կազմել է 1 տրիլիոն 77 միլիարդ դրամ, ինչը նշանակում է, որ պետական բյուջե ավել է վճարվել 53.4 միլիարդ դրամ հարկային եկամուտ»,- ամփոփեց ՊԵԿ նախագահը: