ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն ու Սիլվա Համբարձումյանը առերեսվել են: Այս մասին հայտնում է ՀԺ-ն։ Թերթի հետ զրույցում Սիլվա Համաբրձումյանն ասել է, որ առերեսումը կատարվել է ոչ թե կաշառքի դրվագով, այլ արաբների գործով: Նշենք, որ Սիլվա Համբարձումյանն այսօր ավելի վաղ մեր զրույցում ասաց, թե ինքը քրեական գործերով հակասական ցուցմունքներ չի տվել: ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 216 հոդվածի համաձայն՝ առերես հարցաքննություններ կատարվում են, եթե կողմերի ցուցմունքների միջեւ կան էական հակասություններ: