30.11.2024
Մեկ տարում երկու դեպք. բացահայտվել է ԵՄ դրամաշնորհի եւս մեկ հափշտակություն
04.11.2017
Մեկ տարում երկու դեպք. բացահայտվել է ԵՄ դրամաշնորհի եւս մեկ հափշտակություն

ՀՀ քննչական կոմիտեում բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հափշտակություններ են կատարվել «Աղքատության նվազեցում ՀՀ մարզերում տուրիզմի ներդրման միջոցով» ծրագրի համար բարեգործական հասարակական կազմակերպությանը ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից: Պարզվել է, որ ՀԿ նախագահը կազմել է կեղծ փաստաթղթեր՝ ծրագրերի իրականացման վերաբերյալ եւ արդյունքում հափշտակել է շուրջ 300 հազար եվրոյին համարժեք դրամ։ Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա ապրիլին իրավապահների կողմից բացահայտվեց հափշտակության եւս մեկ աղմկալի դեպք: Խոսքը տարբեր տարիների՝ 2009 թվականից սկսած ԵՄ-ի հատկացրած դրամաշնորհներից կատարված հափշտակությունների մասին է։ Հափշտակված գումարի չափը կազմում է մոտ 280 միլիոն դրամ (535 հազար եվրո): Որպես մեղադրյալ գործում ներգրավված անձինք են`Տիգրան Սուքիասյանը, Գևորգ Ղազարյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Արմեն Բարեղամյանը, Անահիտ Ավագյանը, Սերգեյ Բալասանյանը, Դինա Մանուկյանը, Կարեն Ստեփանյանը, Թերեզա Դիլանյանը, Ալեքսանդր Պողոսյանը, ինչպես նաև Հրայր Գյոնջյանը, Գարիկ Չիլինգարյանը, Գեղամ Պետրոսյանը եւ Մարինե (Մոնիկա) Պապյանը: Հատկանշական է, որ 2008-2015 թվականներին Հայաստանին ԵՄ-ն տրամադրվել է 232, 5 մլն եվրո։ Ծառայե՞լ են դրանք իրենց նպատակին, մեծ հարց է։ Ի դեպ, բավականին վերջերս ԵՄ-ն Գյումրուն տրամադրել է 700 հազար եվրո, որն ուղղված է Շիրակի մարզի մշակութային ու ստեղծարար ոլորտների զարգացմանը