13.05.2025
Տարոն Մարգարյանի ահռելի ունեցվածքից մինչ հրաժարականի պահանջ (տեսանյութ)
25.06.2018
Տարոն Մարգարյանի ահռելի ունեցվածքից մինչ հրաժարականի պահանջ (տեսանյութ)

Առավոտվանից մի խումբ ցուցարարներ փակել էին Երևանի քաղաքապետարանի գլխավոր մուտքը և պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Ակցիան արձագանքն է երեկ հրապարակված հետաքննության, որն անդրադառնում է այն փաստին, որ Տարոն Մարգարյանը, ամբողջ կյանքում լինելով պետական պաշտոնյա, կուտակել է ահռելի ունեցվածք: Հետաքննության նախաձեռնողը ներկայումս վարչապետի կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանն է, թեև օրեր առաջ նա տեղեկացրել էր, որ հետաքննության վրա աշխատել են տևական ժամանակ: Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ այժմ քաղաքապետարանը դեպքի վայր է և այստեղ գործ ունեն  միայն իրավապահները։ «Տեսանյութ պատրաստողը պաշտոնատար անձ է, մենք հավատում ենք նրան և հիմա պահանջում ենք Տարոն Մարգարյանի հրաժարականը», - հայտարարեցին ցուցարարները։ Քիչ առաջ ակտիվիստները որոշեցին դադարեցնել ակցիան, քանի որ Արեն Մակրտչյանը նրանց փոխանցեց, որ տեսանյութը կցվել է արդեն իսկ հավաքված որոշ նյութերի, այսինքն գտնվում է պատկան մարմինների ուշադրության կենտրոնում: Նշենք, որ հետաքննությունը մեկնարկել է 2017թ․ նոյեմբերի 1-ին, ավարտվել 2018թ․ փետրվարի 21-ին: [fb_video url="https://web.facebook.com/169238833933880/videos/169733950551035/"]