Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, ով այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում, հրաժարվել է Իսպանիայի դեսպանի ձեռք սեղմել: Միջադեպի մասին, որը տեղի է ունեցել Վաշինգթոնի Սմիթսոնյան փառատոնի բացման ժամանակ, Facebook-յան իր էջում հայտնում է հայ նկարիչ և դիզայներ Ռուբեն Մալայանը: «Սմիթսոնյան փառատոնի բացման ժամանակ, որը նվիրված է Հայաստանին և Կատալոնիային, Իսպանիայի դեսպանը (ով ինքն իրեն էր հրավիրել- Մալայան) հանդես եկավ ելույթով, որում հայտարարեց, որ Իսպանիայում չկան քաղաբանտարկյալներ, ինչից հետո կատալոնական պատվիրակությունը լքեց դահլիճը ի նշան բողոքի: Ելույթից հետո դեսպանը մոտեցավ Արմեն Սարգսյանին, որպեսզի սեղմի նրա ձեռքը, սակայն ՀՀ նախագահը չարեց դա», — գրել է Մալայանը:Նշենք, որ միջոցառումը տեղի է ունեցել հունիսի 27-ին: