14.05.2025
Ադրբեջանը շարունակում է զինտեխնիկայի տեղաշարժերն ու կուտակումները. Աբրահամյան
20.06.2018
Ադրբեջանը շարունակում է զինտեխնիկայի տեղաշարժերն ու կուտակումները. Աբրահամյան

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ներկայացնում է առաջնագծում առկա իրավիճակը: «Ապրիլի 12-ը կարելի է համարել Ադրբեջանի ակտիվացման այս փուլի մեկնարկը. հակառակորդն առաջնագծում նկատելիորեն ակտիվացել է, որը տարբեր ժամանակահատվածներում տարբեր դրսևորումներ է ունենում՝ զինտեխնիկայի տեղաշարժեր, կուտակումներ, ակտիվ ինժեներական աշխատանքներ, հայաստանյան, արցախյան հասարակության վրա ազդելու փորձեր, քարոզչական աշխատանք բոլոր հնարավոր թիրախներով:Մոտ մեկ շաբաթ ակտիվությունը դրսևորվում էր զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժերով և կուտակումներով (նախորդ շաբաթ):Արդեն 2 ամիս է առաջնագծում ակտիվ ինժեներական աշխատանքներ են իրականացվում. կա նաև սեզոնային գործոնը, սակայն միայն ընթացիկ աշխատանքներ չեն իրականացվում:Այս շաբաթ բավականին ակտիվ են հատուկ նշանակությամբ ստորաբաժանումները»,- գրել է նա Facebook-յան իր էջում: