ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահե Դանիելյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում: Վահե Դանիելյանի կենսագրությունը. Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր1990 թ. 12 մայիսի, ք. Վանաձոր Կրթություն2011 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի որակավորում2013 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի որակավորում2016 թ. ավարտել է Կորեայի Զարգացման Ինստիտուտի Հանրային Քաղաքականության և Կառավարման Դպրոցը ՝ ստանալով Զարգացման քաղաքականության մագիստրոսի որակավորում Աշխատանքային գործունեություն2011-2012 թթ. - Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն ՀԿ-ում իրավախորհրդատու (կամավոր)2012 թ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմում փորձագետ2012-2014 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Օրենսդրություն վերլուծության և կատարելագործման վարչության իրավական ակտերի մշակման բաժնի առաջին կարգի մասնագետ2014 թթ. - «ՀՀ արդարադատության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կրտսեր փորձագետ2014- 2015 թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության առաջատար մասնագետ2016-2018 թթ. - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ, ՀՀ Աժ-ի ներկայացուցիչը ՀՀ սահմանադրական դատարանում2018 թ. - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության իրավական ապահովման բաժնի պետ, ՀՀ Աժ-ի ներկայացուցիչը ՀՀ սահմանադրական դատարանում2018 թ. հունիսի 8-ին նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական ՀՀ վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ, նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: Այլ տվյալներՏիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն, կորեերեն և չինարեն լեզուների: Կուսակցական պատկանելություն Անկուսակցական Անձնական տվյալներԱմուսնացած չէ: