Մամուլում առկա տեղեկությունը, թե ներմուծման պատճառով է ձվի գինը Հայաստանում նվազել, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին այսօր հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: Նրա խոսքով, վերջին ամիսներին հանրապետություն ձու չի ներմուծվել, վերջին ներմուծումը եղել է մարտին: «Պատճառը գերարտադրությունն է: Մենք շուտով կհասկանանք՝ արդյոք խոշոր արտադրողները փորձում են մանրերին դուրս հանել շուկայից, թե ոչ»,- ասել է Գեւորգյանը: