Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին է ուղարկել ELARD-ի հաշվետվության վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարության եզարկացությունը։ Ուշագրավ է, որ փաստաթուղթը թվագրված է սեպտեմբերի 5-ով, սակայն նախարարություն այն տարածել է միայն այսօր։ Նախարար Էրիկ Գրիգորյանը նոր ստուգումներ անցկացնելու հանձնարարություն է խնդրում վարչապետի աշխատակազմից, քանի որ ELARD-ի հաշվետվության մեջ սխալ տվյալներ կան: Մասնավորապես, ճիշտ չէ ներկայացված Ջերմուկում ու Ամուլսարի ստորոտում քամու արագությունը, հակասական տվյալներ են գոլորշիացման վերաբերյալ, իսկ գոլորշիացման վերաբերյալ «Լիդիան»-ի ներկայացրած ցուցանիշը հակասում է ԱԻ նախարարության կողմից հրապարակված ցուցանիշներին։ Բացի այս, սեյսմիկ վտանգի գնահատման համար չեն օգտագործվել գործիքային ժամանակահատվածի համար երկրաշարժերի համար տեղական կատալոգները։ Եզրակացությանն ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ։