3.04.2026
Վահագն Վերմիշյանին առնչվող քրգործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն 2019 թվականին ԵԱՏՄ ընդհանուր բյուջեից ստացել է 75 մլրդ 369 մլն դրամ. ՊԵԿ

2019 թվականին Հայաստանը Եվրասիական տնտեսական միության մաքսատուրքերից գոյացող ընդհանուր բյուջեից ստացել է 75 մլրդ 369 մլն դրամ: Իր հերթին, Հայաստանը ԵԱՏՄ ընդհանուր բյուջեին տվել է ավելի քիչ՝ 63 մլրդ 422 մլն դրամ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը՝ նշելով, որ ԵԱՏՄ միասնական բյուջեից Հայաստանի մասնաբաժինը 1.22 տոկոս է:


ՊԵԿ պաշտոնյան նշեց, որ անդամակցության տարիներին Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ միասնական բյուջեին միշտ եղել է ավելի քիչ, բայց մենք միասնական բյուջեից հանրապետությունը ստացել է ավելի շատ:


«2019-ի բոլոր ամիսներին, բացառությամբ դեկտեմբերի, Հայաստանը ԵԱՏՄ միասնական բյուջեից ստացել է ավելի շատ, քան տվել է»,- ներկայացրեց Ներսիսյանը:


Նրա խոսքով, 2018 թվականից սկսած և 2019-ին Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ բյուջեին գնալով ավելանում է, ինչը  խոսում է երկրի ուժեղացված վարչարարության և ԵԱՏՄ գործընկերների հանդեպ ազնիվ գործընկերային հարաբերությունների մասին:


 

Հայաստանն ու Գերմանիան շահագրգիռ են խորացնելու տնտեսական համագործակցությունը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար