3.04.2026
Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը մենք կընկալենք որպես հարձակում Հայաստանի վրա․ Փաշինյան
prev Նախորդ նորություն

Վահագն Վերմիշյանին առնչվող քրգործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին առնչվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի։ Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից։


Նրանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով։


Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանին, սակայն, ինչպես հայտնեցին ԱԱԾ-ից դատարանը նրա նկատմամբ գրավ է կիրառել։ Մեր տեղեկություններով սույն գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև հայտնի շինարար Վազգեն Պողոսյանը, որը եւս կալանավորվել է։


VERELQ-ը հիշեցնում է, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը փետրվարի 5-ին ձերբակալվել էր առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով։


Համաձայն ԱԱԾ տարածած հաղորդագրության, վերջինս հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:

ՀՀ-ն 2019 թվականին ԵԱՏՄ ընդհանուր բյուջեից ստացել է 75 մլրդ 369 մլն դրամ. ՊԵԿ
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար