Արցախում հրազենային վիրավորումից 23 տարեկան զինծառայող է մահացել
Արցախում դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորումից մահացել է պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը:
Ինչպես հայտնում են Արցախի ՊՆ-ի մամուլի ծառայությունից, փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Նշենք, որ 2020-ի ընթացքում Հայաստանի և Արցախի զինված ուժերում գրանցվել է 13 զոհ: Բոլորը 13 զոհերը չեն եղել հակառակորդի կրակոցի հետևանքով: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ մահացության դեպքերը եղել են կամ հիվանդության հետևանքով, կամ դժբախտ պատահարի հետևանքով, կամ ինքնասպանություն է գրանցվել, կամ էլ՝ դեռևս չպարզված հանգամանքներում: