Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հիշեցրել է հայերի սարսափելի կոտորածի մասին։ Twitter-ի իր միկրոբլոգում Նեթանյահուն անդրադարձել է Էրդողանի այն հայտարարությանը, որով վերջինս Իսրայելին մեղադրել է Պաղեստինի տարածքները գրավելու եւ խաղաղ բնակիչներին սպանելու մեջ։ «Նա, որ չի դադարում խաբել Իսրայելին՝ իր սեփական երկրում քրդերի սպանդի վերաբերյալ, որ ժխտում է հայ ժողովրդի սարսափելի սպանդը՝ չպետք է որեւէ բան խրատի Իսրայելին։ Էրդողան, դադարի՛ր ստել»,- գրել է Նեթանյահուն։