Հայաստանի դուրս գալը Եվրասիական տնտեսական հանձնաժողովից նպատակահարմար չէ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:«ԵԱՏՄ-ում եղած բազմաթիվ խնդիրների լուծումների բացակայությունն ու ստեղծված ճգնաժամն էր դրդել նախկին ընդդիմադիր «Ելք» դաշինքին բարձրացնել այդ միությունից Հայաստանի դուրս գալու անհրաժեշտությունը»,- ասաց նա:Իգիթյանը նաև նշեց, որ ներկայումս վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵԱՏՄ նրա գործընկերների հետ հարաբերություններում որպես ռազմավարություն պետք է տեսնել, թե ինչ է շահելու Հայաստանը ԵԱՏՄ-ում:«Այս դեպքում դուրս գալը, ես չեմ ուզում ասել վտանգավոր, բայց ոչ նպատակահարմար է»,- հավելեց Իգիթյանը:Հիշեցնենք, 7-րդ գումարման Ազգային ժողովում ստեղծվեց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով: