24.11.2024
Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ չկան. հերքում
prev Նախորդ նորություն

«Փառահեղ միտք է՝ Չինաստանի հետ սահմանը բաց պահել, Իրանի հետ՝ փակել». Սուրեն Սահակյան

Էս թեմայի վերաբերյալ երկրորդն ու վերջինը․ փառահեղ միտք ա Չինաստանի հետ սահմանը բաց պահել, Իրանի հետ՝ փակել։


Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը:


«Դա մոտավորապես էն նույն սերիալից ա, որ հանքերը նորմալ են, իսկ ծխելը՝ վնաս։


Ծանուցում․ Նիկոլը միշտ ճիշտ ա, մնացածը՝ մեղավոր։ Եթե հանկարծ Նիկոլը սխալվում ա, նայիր նախորդ նախադասությունը»:



Աելի վաղ Հայաստանը կորոնավիրուսի պատճառով մինչև մարտի 31-ը կասեցրեց Չինաստանի հետ մուտքի վիզայի ազատ ռեժիմը: Իրանի ու Հայաստանի միջև գործում է առանց վիզային ռեժիմ:


Փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի կառավարությունը հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին: Այս մասին Facebook-յան իր էջում գրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Իրանում կորոնավիրուսից մահվան ութերորդ դեպքն է գրանցվել փետրվարի 23-ին: Ըստ այդմ, մահվան ցուցանիշով Իրանը երկրորդն է աշխարհում` Չինաստանից հետո: Միաժամանակ, հաղորդվում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում վարակի ևս 15 դեպք է արձանագրվել: Ընդհանուր առմամբ, այս պահին իրանական հիվանդանոցներում բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 43 մարդ, 785-ն էլ կարանտինի մեջ են:


Իրանի բոլոր համալսարանները մեկ շաբաթով փակվել են։ Իրանի առողջապահության նախարարը քաղաքացիներին հորդորել է խուսափել Ղոմ այցելելուց, և միևնույն ժամանակ Ղոմի բնակիչներին հորդորել անհրաժեշտության դեպքում դուրս գալ քաղաքից»:


Փետրվարի 22-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հորդորել է իր քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության զերծ մնալ Իրան այցելելուց: Վրաստանը ևս խորհուրդ է տվել խուսափել այցելությունից: Օրեր առաջ Սաուդյան Արաբիան, Քուվեյթն ու Իրաքը դադարեցրել են չվերթների մեծ մասը Իրան:


Հիշեցնենք`2019 թվականին դեկտեմբերին Չինաստանի իշխանությունը հայտարարեց Ուհան քաղաքում անհայտ ծագման վարակի տարածման մասին: Չինաստանում COVID-19 կորոնավիրուսի նոր տեսակից մահացածների թիվը փետրվարի 23-ի դրությամբ հասել է 2 592 մարդու, վարակվածներինը` 77,1 հազար է, վարակվածներից 24,7 հազարն առողջացել են։