17.07.2025
Արցախը պետք է միանար համապարփակ համաձայնագրի մշակման աշխատանքներին. Աշոտյան
14.03.2019
Արցախը պետք է միանար համապարփակ համաձայնագրի մշակման աշխատանքներին. Աշոտյան

Ամենայն պատասխանատվությամբ պնդում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցություններում, երբ վերջնականացվեին հիմնարար 3 սկզբունքների և կարգավորման 6 էլեմենտների մեկնաբանությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է միանար համապարփակ համաձայնագրի մշակման աշխատանքներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Զարգացումների նման մոտեցում համաձայնեցված է եղել նաև Հայաստանի և Ադրբեջանի Կազանյան հանդիպումից առաջ, որտեղ նախատեսվում էր ընդամենը համատեղ հայտարարության ընդունում ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի կողմից առաջարկված և կողմերի համար փոխադարձ ընդունելի մեկնաբանությունների շրջանակներում, որից հետո ԼՂՀ ներգրավմամբ պետք է սկսվեին բուն համաձայնագրի մշակման աշխատանքները: Այս նույն պայմանը նախատեսված էր նաև բանակցությունների բոլոր հետագա փուլերում: Ասածիս ճշմարտացիությունը կարող եք ճշտել հենց Նիկոլ Փաշինյանից, ով այսօր, որպես ՀՀ վարչապետ, տիրապետում է բանակցություններին վերաբերող փաստաթղթերի ողջ փաթեթին»,- գրել է նա: