Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցությունն այսօր արտահերթ նիստ է անցկացրել, որի ժամանակ որոշվել է 2020 թվականի Արցախի նախագահական ընտրություններում առաջադրել կուսակցության ղեկավար Վահան Բադասյանի թեկնածությունը: Այս թեկնածության առաջադրումն անցել է միաձայն: