24.11.2024
Այո, կա խնդիր, բայց պետք է շատ սառը, սթափ վերաբերմունք ունենանք. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Փորձի փոխանակո՞ւմ. Մոլդովայի խորհրդարանի նախագահը պատմել է ՍԴ հրաժարականի մասին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Մոլդովայի խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի գլխավորած պատվիրակությունը։


«Մոլդովացի գործընկերների հետ խոսեցինք մեր հետագա համագործակցությունից, կիսվեցինք ավտորիտարիզմի դարաշրջանին վերջ դնելու, իշխանությունը ժողովրդին վերադարձնելու և տնտեսական, սոցիալական, դատաիրավական բարեփոխումներ ձեռնարկելու երկու երկրների փորձով։


Տիկին Գրեչանին պատմեց, թե ինչպես Մոլդովայում Սահմանադրական դատարանը հասարակության ճնշման տակ ողջ կազմով հրաժարական տվեց։ Ես տեղեկացրեցի, որ Սահմանադրական դատարանի անդամների լիազորությունների դադարեցման հետ կապված Սահմանադրական փոփոխության հարցը Հայաստանում դրվել է հանրաքվեի»,- գրել է Միրզոյանը Facebook-ի իր էջում։