10.09.2026
Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը խորհրդակցություն են անցկացրել ԶՈՒ ղեկավար կազմի հետ
prev Նախորդ նորություն

Երկրաշարժ Իրան-Թուրքիա սահմանային գոտում. զգացվել է Երևանում՝ 3-4 բալ ուժգնությամբ

Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 20:00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 16:00-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.180 և արևելյան երկայնության 44.420 աշխարհագրական կոորդինատներով Իրան-Թուրքիա սահմանային գոտի՝ Սալմաս քաղաքից 30 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:


Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:


Երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 3-4 բալ, Արարատի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում 4 բալ ուժգնությամբ: 


Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության երկրաշարժի հետևանքով կա 9 զոհ և ավելի քան 75 վիրավոր:

Իրանի տարածքից նույնիսկ տաք օդային հոսանքների մուտքը Հայաստան արգելվում է. Սուրենյան
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ