«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին, Երկաթուղայինի օրվա կապակցությամբ, երթեւեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով՝ բացառությամբ №100/101 եւ 102/103 Երեւան-Գյումրի-Երեւան եւ Գյումրի-Երեւան-Գյումրի էքսպրեսների, կլինի անվճար: Անվճար կգործեն հետեւյալ ուղերթները՝ • Երեւան-Գյումրի-Երեւան (սովորական էլեկտրագնացքներ) • Երեւան-Արաքս-Երեւան • Աբովյան-Ալմաստ-Շորժա • Երեւան-Երասխ-Երեւան Հայաստանի երկաթուղայինները իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով, ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը՝ հոգ տանելով ուղեւորների հարմարավետության մասին: