ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել է ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխել: «ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարեցի միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ», - գրել է վարչապետն իր Facebook-ի էջում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել էր Նորագավիթի մաքսատուն եւ խիստ բարկացել՝ աշխատանքային միջավայրի ոչ պատճաշ վիճակից: Տարածքը կեղտոտ էր եղել, իսկ մաքսատան աշխատակիցներն աշխատում էին «դրոշը ոտների տակ գցած»: Այնուհետեւ Փաշինյանը հանձնարարել էր ազատել բոլորին պաշտոններից: «Կազատեք բոլորին, մի մարդ չմնա, անուն-ազգանուններով ինձ կասեք»,-հրահանգեց վարչապետը։ Լրագրողները Փաշինյանին հարցրին՝ հնարավոր չէ՞ նկատողությամբ սահմանափակվել, վարչապետն ասաց, որ հնարավոր չէ, որովհետեւ դրոշի հետ է կապված․ «Եթե դրոշի հետ կապված չլիներ, հնարավոր կլիներ»,-ընդգծեց վարչապետը։