Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ցավակցել է ԱԱԾ նախկին տնօրեն Գրիգորի Կուտոյանի ընտանիքին և հարազատներին: Ղարամյանը Facebook-ի իր էջում գրել է. «Երկու տարուց ավելի փոխգործակցության շրջանակներում, որպես Արցախի Հանրապետության ԱԱԾ տնօրեն, մեր Հայրենիքի (ԱՀ և ՀՀ) անվտանգության ապահովման խնդիրներով գործակցել եմ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Գեորգի Կուտոյանի հետ: Ցավակցում եմ Գեորգի Կուտոյանի ընտանիքին և հարազատներին ողբերգական մահվան կապակցությամբ»: