Վերջնականորեն ավարտեցինք ՀՀ կառավարության կառուցվածքի քննարկումները: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: "ՀՀ-ում կլինի 12 նախարարություն: Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում", - ասված է նրա գրառման մեջ: