Այսօր հրազենային վիրավորումից մահացել է ՀՀ ԶՈւ-երի զինծառայող, պայմանագրային Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Խորը վշտով հայտնում ենք, որ այսօր ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, պայմանագրային Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը, ծնված 18. 10. 1985թ.: Հանգամանքները պարզվում են: Ցավակցում ենք Մեսրոպ Գրիգորյանի հարազատներին», - ասված է Հովհաննիսյանի Facebook-յան գրառման մեջ։