24.11.2024
Արցախում չկա կորոնավիրուս. երկու քաղաքացիների փորձանմուշները բացասական արդյունք ունեն
prev Նախորդ նորություն

Արծրուն Հովհաննիսյանը հեռացավ ՊՆ խոսնակի պաշտոնից

Արծրուն Հովհաննիսյանը հեռանում է ՊՆ խոսնակի պաշտոնից:


«Հարգելի գործընկերներ ես այսօրվանից դադարեցնում եմ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը: Շնորհակալ եմ բոլորին համատեղ ծառայության համար։
Առաջին հերթին շնորհակալ եմ իմ բոլոր ղեկավարներին:

Շնորհակալ եմ ՀՀ ԶՈՒ-երի յուրաքաչյուր զինվորին և սպային, որ լիազորված եմ եղել և պատիվ եմ ունեցել հանրությանը ներկայացնել նրանց շահերը: Շնորհակալ եմ բոլոր լրատվամիջոցներին համատեղ աշխատելու համար:

Ծառայության 23 տարիների ընթացքում երազել եմ զբաղվել ռազմական կրթությամբ: Ուրախ եմ, որ իմ ծառայությունը Հայաստանի Հանրապետության ԶՈւ-երում շարունակելու եմ հենց ռազմական կրթության ոլորտում:

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,- հայտնել է նա Facebook-ի իր էջում:


VERELQ-ի աղբյուրների համաձայն՝ Արծրուն Հովհաննիսյանը նշանակվելու է ռազմական կրթական օջախներից մեկի ղեկավար: