Այսօր «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ ըստ ԱԳՆ իրենց աղբյուրների, Վաշինգթոնը չեղարկել է Զոհրաբ Մնացականյանի նախատեսվող այցը ԱՄՆ, որի ուղղությամբ տեւական ժամանակ է՝ աշխատում էր հայկական կողմը։ Հարցի վերաբերյալ ՀԺ-ն մեկնաբանություն ստացավ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից: «Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Թերթի՝ մեկ այլ հրապարակման հետ կապված նախկինում արդեն իսկ առաջարկել էինք այսպես կոչված «աղբյուների» վրա հիմնված նյութեր հրապարակելիս, կապ հաստատել ԱԳՆ հետ եւ ստուգել դրանց իսկությունը: Մեր առաջարկը շարունակում է ուժի մեջ մնալ»,- ասաց Նաղդալյանը: