Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Արագածի, Ճամբարակի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արթիկի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Սևան-Հրազդան ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր։ Արթիկի, Աբովյանի, Սպիտակի, Մասիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մետր։ Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: «Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։