ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելից մեկնել է Ֆրանսիա աշխատանքային այցով։ Այսօր նախատեսված է նրա հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ Ելիսեյան պալատում։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից, այցը կայանում է վարչապետի եվրոպական շփումների շարունակականության շրջանակում։ Փաշինյան–Մակրոն հանդիպման ընթացքում կքննարկվեն հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր։