Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Բաշխման փուլում ենք: Չկորցնե´ք ճիշտ ժամանակը, պատվաստվեք և կանխարգելե´ք գրիպի բարդությունները»,- հրապարակած տեսանյութին կից գրել է նախարարը։