Իրանի պաշտպանության նախարարի այցը Հայաստան շատ դրական և արդյունավետ էր։ Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, Սյունիքում ասել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Նա շատ արդյունավետ քննարկումներ անցկացրեց իր պաշտոնակցի, Հայաստանի մեծարգո վարչապետի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի, Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։ Այդ այցը ցույց է տալիս, որ մեր հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ, բոլոր ոլորտներում մեր հարաբերությունները զարգացում են ապրում», – ասաց նա։