ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։ «Իմ լավագույն մաղթանքներն եմ հղում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ միաժամանակ ակնկալելով Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդում՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, տարածաշրջանային խաղաղության խթանմանն ու տնտեսական զարգացմանը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարարը։