13.10.2025
Լուսանկարը` concourt.am
08.09.2025
Ղազախստանի նախագահը պարգևատրվել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահին

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը պարգևատրվել է «Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակի» հոբելյանական հուշամեդալով։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ ի նշան սահմանադրականության զարգացման և միջպետական կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի ճանաչման։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն արժանացել է Ղազախստանի Հանրապետության պետական պարգևի։ Ինչպես 2025 թվականի սեպտեմբերի 8-ին հայտնում են Սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունից, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրամանագրով Արման Դիլանյանը պարգևատրվել է «Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակի» հոբելյանական հուշամեդալով։ Այս պարգևը շնորհվում է հիմնական օրենքի գերակայության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև բարեկամ պետությունների սահմանադրական մարմինների միջև համագործակցության ամրապնդման համար։