Նիկոլ Փաշինյանը չհանդարտվելով՝ կրկին նույն հարցն է բարձրացել, հիմա էլ պահանջը հետևյալն է․ «Գարեգին Բ–ն անձամբ թող պարզաբանի․ արդյո՞ք խախտել է կուսակրոնության ուխտը»։ ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իմ ընկալմամբ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը անքննելի հեղինակություն է, արդարության անսասան պաշտպան, ճշմարտության անառարկելի աղբյուր։ Չեմ կարող հավատալ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարող է ճշմարտություն կոծկողի դերում լինել, չեմ կարող հավատալ, թե Ամանայն Հայոց Կաթողիկոսի բերանից կարող է հնչել այլ բան, քան ճշմարտությունը։ Գարեգին Բ–ն ինքն անձամբ թող պարզաբանի․ արդյո՞ք խախտել է կուսակրոնության ուխտը եւ արդյո՞ք զավակ ունի։ Մենք՝ իր հոտը, իրավունք ունենք իրենից լսելու ճշմարտությունը»։