Երեկ Սյունիքի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Դավիթ Բեկ գյուղում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել` համածառայակցի հետ ունեցած միջադեպի արդյունքում։ Մահացածը 18-ամյա զինծառայող է։ Նրա և մեկ այլ զինծառայողի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որն ուղեկցվել է դանակի և զենքի գործադրմամբ։ 24News-ի տեղեկություններով` միջադեպի ընթացքում զինծառայողը կրակել է ինքն իրեն։ Դեպքի մանրամասները պարզվում են, իրավասու մարմինները քննչական գործողություններ են իրականացնում՝ պարզելու միջադեպի հանգամանքները և պատասխանատուներին։