Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի շրջանակում կազմակերպված «Լեռներից մինչև օվկիանոսներ. կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ՝ հանուն կայուն ապագայի» խորագրով պանելային քննարկմանը։ Բարձր մակարդակի քննարկման բացման խոսքով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։