ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին կժամանի Հայաստան: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, Հայաստան են ժամանելու ոչ միայն ՌԴ նախագահը, այլև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարները՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին. «Շատ կարևոր առիթ է Հայաստանի Հանրապետությունում, և շատ հաճելի առիթ է մեր գործընկերներին տեսնել Երևանում»,- նշեց Փաշինյանը: Փաշինյանը նաև նշեց, դրա շրջանակներում տեղի կունենան նաև աշխատանքային երկխոսություններ: Նշենք, որ Պուտինի այցը նախատեսվում էր դեռ նախորդ տարեվերջին, սակայն ըստ պաշտոնական վարկածի՝ ՌԴ նախագահի աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով այն հետաձգվեց: