Արցախում երկու զինծառայող է մահացել: Այս մասին լուրը հաստատել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նա հաստատել է երկու զինծառայողի մահվան լուրը, սակայն մանրամասներ չի հայտնել: Նշենք, որ Արցախի ՊԲ-ն տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը: Երկրորդ մահացած զինծառայողի անուն ազգանունն է Տիգրան Հուսիկի Մխոյան, հավելում է Արծրուն Հովհանիսյանը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: