16.07.2025
ՀՀ քաղաքացիների ավելի քան 84%-ը դրական է գնահատում Փաշինյանի աշխատաոճը. Gallup
14.05.2019
ՀՀ քաղաքացիների ավելի քան 84%-ը դրական է գնահատում Փաշինյանի աշխատաոճը. Gallup

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բավականին բարձրա մակարդակում է գտնվում: Հայաստանի քաղաքացիների ավելի քան 84%-ը դրական է գնահատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատաոճը: Այդ են վկայում Gallup International միջազգային ասոցիացիայի հարցման արդյունքները: Gallup International-ի ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանի խոսքով, Փաշինյանի աշխատելու ոճը լիովին դրական է գնահատել հարցման մասնակիցների 29,9%: «Ավելի շուտ դրական է գնահատել 54,3%-ը: Հետևաբար, ընդհանուր առմամբ, դրական գնահատական է տվել հարցման մասնակիցների 84,2%-ը»,-ասել է լրագրողներին ՀՀ-ում Gallup International-ի ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը: Փորձագետը նշել է նաև, որ բնակչության վերաբերմունքը Փաշինյանի գործունեությանը 2018-ի համամետ «մի փոքր սառել է»: «Ընդամենը 6 ամսում վարչապետի աշխատանքը դրական գնահատող մարդկանց քանակը նվազել է 10%-ով: Դա կապված է էյֆորիայի նվազման և իրականությանն առավել ռացիոնալ մոտեցման հետ»,-ասել է նա: