16.07.2025
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կան դրական ազդակներ. ԱՄՆ դեսպան
15.05.2019
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կան դրական ազդակներ. ԱՄՆ դեսպան

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կան դրական ազդակներ: Գործընթացն ընդհանուր առմամբ լավատեսություն է ներշնչում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Միևնույն ժամանակ նա նշեց, որ այս պահի դրությամբ հստակ տեղեկություններ չկան, թե երբ տեղի կունենա հաջորդ հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով:  Հիշեցնենք, նախօրեին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, որ մայիսի վերջ ակնկալվում է Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: Իսկ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ հայտնել էր լրագրողներին, որ հաջորդ հանդիպումը ադրբեջանցի իր գործընկերոջ հետ տեղի կունենա Վաշինգթոնում, թեև ժամկետները դեռ հստակ չեն: «Հայաստանի  և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները նպաստեցին շփման գծում բռնության նվազմանը: Կան այլ դրական ազդակներ ևս»,- հայտարարեց ԱՄՆ դեսպանը: